Սիրիայում չորս ռուս ռազմական խորհրդական է զոհվել
Կիրակի օրը Սիրիայի Դեր Զոր նահանգում զինյալների հարձակման արդյունքում չորս ռուս ռազմական խորհրդական է զոհվել: Երեքը ռուս զինվորական էլ հիվանդանոցում են: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը:
Ահաբեկիչները գրոհել են կառավարական զորքերի հրետանային կայանը․ ռուս երկու զինվորական տեղում է սպանվել, իսկ հիվանդանոց տեղափոխված երկուսի կյանքը փրկել չի հաջողվել։
Փոխհրաձգության արդյունքում սպանվել է 43 ահաբեկիչ, ոչնչացվել է խոշոր տրամաչափի զենքերով բեռնված 6 ավտոմեքենա։