Կոմպոզիտոր, գեներալ-մայոր Ալեքսեյ Հեքիմյանի հուշարձանն է բացվել
Երեկ՝ մայիսի 26-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը այցելեց Ոստիկանության կրթահամալիր, որտեղ կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց կրթահամալիրում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության պետը եղավ Ոստիկանության զորքերի ֆակուլտետի բազայի վրա ստեղծված սակրավորային պատրաստության մասնագիտական նորաբաց լսարանում, ծանոթացավ տեխնիկական հագեցածությանն ու պարապմունքների խնդիրներին:
Վ. Օսիպյանը ծանոթացավ նաև ոստիկանության գնդապետ Վարդան Պետրոսյանի անունը կրող կրիմինալիստիկայի լսարանի ուսումնական պայմաններին:
Հանդիսվաոր միջոցառումներն ամփոփվեցին միլիցիայի գեներալ-մայոր, կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանի հուշարձանի բացման արարողությամբ:
Աղբյուրը՝ Shamshyan.com