Խաղ-ֆանտաստիկա. Ռեալը՝ 3-րդ անգամ անընդմեջ Չեմպիոնների լիգայի հաղթող (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ռեալը» դրամատիկ խաղում հաղթեց «Լիվերպուլին»:
Կիևի «Օլիմպիական» ստադիոնում կայացած հանդիպումը անցավ նյարդային պայքարում և ավարտվեց 3:1 հաշվով:
Հանդիպման մեկնարկից մոտ կես ժամ անց՝ 31-րդ րոպեին Սալահը Ռամոսի հետ բախումից հետո վնասվածք ստացավ և ստիպված էր փոխարինվել:
Եգիպտացին արտասվելով լքեց խաղադաշտը:
6 րոպե անց վնասվածք ստացավ Կարվախալը և փոխարինվեց:
Առաջին խաղակեսը գոլազուրկ ավարտ ունեցավ:
Երկրորդ կեսի մեկնարկից 6 րոպե անց Լորիս Կարիուսը գնդակը անհաջող նետեց, Բենզեման ոտքը առաջ դրեց և անդրադարձից հետո գնդակն ընթացավ դարպասը:
4 րոպե անց անկյունայինի խաղարկումից հետո Սադիո Մանեն գոլ խփեց՝ հավասարեցնելով հաշիվը:
64-րդ րոպեին Մարսելոյի փոխանցումից հետո փոխարինման մտած Գարեթ Բեյլը մկրատաձև շքեղագույն, հիասքանչ հարվածով գնդակն ուղարկելով դարպասը: Ուելսցին, անկասկած, խփեց ֆուտբոլի պատմության գեղեցկագույն գոլերից մեկը:
Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ Բեյլը հեռվից կրակեց. Կարիուսը դարձյալ կոպտորեն սխալվեց և հաշիվը դարձավ 3:1:
«Ռեալը» 3 անգամ անընդմեջ և պատմության մեջ 13-րդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր:
Աղբյուրը՝ armsport.am