Հաջորդ ամսվա առաջին կեսին ՀՀ ֆինանսների նախարարությունը մեծ ծավալով պետական պարտատոմսեր Է թողարկելու
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.«Մինչև այս ամսվա վերջ կամ առավելագույնը հաջորդ ամսվա առաջին կեսին ՀՀ ֆինանսների նախարարությունը հավանաբար մեծ ծավալով պետական պարտատոմսեր Է թողարկելու բյուջետային ծախսերը ամբողջ ծավալով կատարելու համար։
Խնդիրն այն է, որ մեր տեղեկություններով տարվա սկզբին հարկերի հավաքագրումը չի հաջողվել իրականացնել սպասված ծավալով և մտավախության կա, որ առաջիկա ամիսներին լրացուցիչ գումարներ անհրաժեշտ կլինեն ծախսերը հոգալու համար։ Լավագույն տարբերակը, ըստ պետնախարարության, պետական պարտատոմսեր թողարկելով մեծ ծավալի ներքին պարտք վերցնելն Է։ Խոսքը կարող Է լինել մոտ 300 միլիոն դոլարի մասին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։