Իրանի հոգևոր առաջնորդը վերջնագիր է ներկայացնում Եվրոպային
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին վերջնագիր է ներկայացրել Եվրոպային՝ պահանջելով, որ եվրոպական բանկերը շարունակեն համագործակցությունը Իրանի հետ, Եվրամիությունն էլ երաշխավորի իրանական նավթի վաճառքը:
Բացի այդ, Խամենեին պահանջում է, որ Բրյուսելն անփոփոխ թողնի 2015 թվականին ստորագրված միջուկային գործարքը, որից դուրս գալու մասին Վաշինգտոնը հայտարարեց այս ամսվա սկզբին:
Խամենեին զգուշացրել է՝ եթե Միացյալ Նահանգների այդ որոշումից հետո եվրոպական երկրները արագորեն չարձագանքեն իր պահանջներին, Իրանը կարող է վերսկսել իր վիճահարույց միջուկային ծրագիրը: