Աշոտյան. ովքեր կհետապնդվեն քաղաքական հայացքների համար, թող դիմեն մեզ (Տեսանյութ)
Դիտել նաև
Սա ոչ թե պարզապես հերթական ամոթալի դեպք է, սա մեր ապագայի համար խորը եւ լուրջ սպառնալիք է․ Արման Աբովյան
Արմեն Չարչյանը չի ազատազրկվի․ փաստաբան
ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
Մահացել է վերլուծաբան Արմեն Դուլյանը
Ադրբեջանն ավելի հանդուգն ու ապակառուցողական է լինելու, Թուրքիայի տոնայնությունն ավելի կոշտանալու է․ Արմեն Պետրոսյան
ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հակասահմանադրականություն է տեսնում նոր կառավարության քայլերում, այս մասին նա հայտարարեց ԱԺ հայտարարությունների ժամին։
«Ինձ համար մտահոգիչ է, երբ երկրի գործադիր իշխանության ղեկավարը լրատվամիջոցներով հայտնում է, որ երբ հորդորի ՏԻՄ մարմիններին հրաժարական տալ, նրանք պետք հրաժարական տան։ Սահմանադրության հետ կապված համապատասխան հոդվածով ակնհայտ խնդիր եմ տեսնում», - նշեց նա։
Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ վերջին օրերին բազմակարծության հանդեպ անհանդուրժողականություն է նկատվում։
«Այս մտահոգությունը կիսում են 100-ավոր օգտատերեր, որոնք հանդգնում են քննադատական խոսք ասել նոր ձևավորված իշխանությունների հասցեին», - նկատեց նա։
Մանրամասները՝ A1plus.am-ի տեսանյութում:

