Ոչնչից չեմ վախենում․ Միհրան Պողոսյանը՝ օֆշորի գործի հնարավոր վերաբացման մասին (Տեսանյութ)
Դիտել նաև
«Ո՞վ է ՀՀ-ում ներդրում կատարելու, եթե այստեղ իրավական աճպարարություններով հնարավոր է մարդուն ունեզրկել»․ Արա Պողոսյան
«Եթե մրցույթի անցկացման հասցեն «պետական գաղտնիք» է, դժվար չէ կռահել դրա արդյունքը»․ Անուշ Պողոսյան
«Նախարարի տեղակալներից մեկը գործառույթներ չունի, բայց չի զրկվել պարգևավճարներից»․ Անուշ Պողոսյան
Քիչ առաջ բանդիտական հարձակում է տեղի ունեցել հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա. փաստաբան
Իշխանական ամրոցը փուլ կգա, երբ նրանց ականջներին կհասնի արդար ցասման ձայնը… Արա Պողոսյան
ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգմավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը կարծում է, որ հիանալի կլինի, եթե իր անվան հետ կապվող Պանամայի օֆշորի գործը վերաբացվի։
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Միհրան Պողոսյանն ասաց, որ չի կարծում, թե նոր հանգամանքներ կպարզվեն։
«Չեմ վախենում ոչնչից, որովհետև ապրել եմ այնպես, ինչպես գտել եմ ճիշտ, ապրել եմ իմ խղճի, դաստիարակության համաձայն: Ինչ վերաբերում է ձեր բարձրացրած հարցին, ես նորից եմ ասում` ես ինքս հանգամանորեն բազմիցս պատասխանել եմ այդ մասին, երբ որ չկա ինչ-որ բան, որից դու մտահոգված ես, որը ժամանակի ընթացքում ծածկված է եղել, ապա մտածելու շատ բան չկա»,– ասաց նա:
Մանրամասները՝ Tert.am-ում:

