«Լոռին»՝ Առաջին խմբի հաղթող
Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում կայացել են նախավերջին՝ 26-րդ տուրի հանդիպումները։ Վանաձորի «Լոռին» նվազագույն հաշվով հաղթել է «Ալաշկերտ-2»-ին և 66 միավորով անհասանելի է դարձել 2-րդ տեղում գտնվող «Արցախի» համար։
26-րդ տուրում «Արցախը» պետք է հանդիպեր «Շիրակ-2»-ին, սակայն գյումրեցիները չեն ներկայացել խաղին։
Հայաստանի առաջնություն, Առաջին խումբ, 26-րդ տուր
«Ալաշկերտ-2» - «Լոռի»՝ 0:1
«Արցախ» - «Շիրակ-2»՝ 3:0 (տեխնիկական պարտություն)
«Գանձասար-Կապան-2» - «Արարատ-2»՝ 4:1
«Արարատ-Մոսկվա» - «Բանանց-2»՝ 7:1
«Փյունիկ-2» - «Էրեբունի»՝ 4:0
Աղբյուրը՝ Sport.news.am