Ադրբեջանական սեւ ցուցակն ինքնին խոսուն է. Էդ. Նալբանդյան (տեսանյութ)
«Միանգամայն հասկանալի է մեր հասարակության վրդովմունքը: Հայաստանի, այլ երկրների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների, հեղինակավոր լրատվամիջոցների արձագանքը համահունչ է դրան: Ինչո՞ւ է Ադրբեջանը նման գործողությունների գնում: Դուք ասում եք, որ այնքան էլ նրա համար չէ, որպեսզի մարդիկ Լեռնային Ղարաբաղ չայցելեն:
Երեւի առաջին հերթին հենց դրա համար է. բոլորն էլ հասկանում են, բոլորի արձագանքը հենց դրա մասին էր՝ չնայած բացատրությունները, թե ինչու պետք է արտահանձնել Լապշինին, դրանով չէին պայմանավորված, այլ ուրիշ ձեւակերպում ունեին:
Բայց այն տասնյակ երկրներից հարյուրավոր հեղինակավոր, ականավոր դեմքերի, անգամ՝ պետական այրերի, արտգործնախարարների անունները պարունակող, այսպես կոչված, ադրբեջանական սեւ ցուցակն ինքնին խոսուն է»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի հարցին:
Մանրամասները՝ Ա1+-ի տեսանյութում