Դավիթ Տոնոյանն ու Զոհրապ Մնացականյանն այցելել են ՀՀ հարավ-արևմտյան սահմանագիծ (Ֆոտո)
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ այցելել է Հայաստանի Հանրապետության հարավ - արևմտյան սահմանագիծ՝ նախիջևանյան ուղղություն։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Ըստ ՊՆ խոսնակի, տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին՝ երկու նախարարները զորամիավորման հրամանատարության հետ քննարկել են սահմանային ուղղության ծառայության առանձնահատկությունները։
Նախարար Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը հանձնարարել է լինել մշտապես զգոն, չտրվել որևէ սադրանքի, սակայն խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած առաջխաղացում։