Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ղազախստան
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ղազախստան: Այդ մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ավինյանն Աստանայում կմասնակցի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ժամանակավոր ազատ առևտրի մասին» և «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերի տեքստերի վերջնական տեխնիկական շտկման աշխատանքային հանդիպումներին, որոնք տեղի կունենան մայիսի 16-18-ը: