Սոչիում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տիգրան Սարգսյանի հետ. Տեսանյութ
Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերին: Զրուցակիցները քննարկել են ԵՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանն ու անդամ պետությունների միջև հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Սոչի է մեկնել՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:
Աշխատանքային այցի ընթացքում Փաշինյանը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նախատեսված են հանրապետության վարչապետի այլ երկկողմ հանդիպումներ։