Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցի աշխատանքային առաջին օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցն այսօր իր առաջին աշխատանքային օրը լրատվամիջոցների հետ կարճ զրույցով:
Նա ընդգծեց, որ որպես նախարար առաջին անգամ է մուտք գործել նախարարության շենք, պատրաստվում է ծանոթանալ աշխատակիցների հետ: Նա հիշեցրեց, որ երեկ որպես նախարար մասնակցել է վարչապետի հրավիրած խորհրդակցությանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերվում իր հասցեին հնչող քննադատություններին՝ Լիլիթ Մակունցն ասաց. «Հասկանալի էր, որ անակնկալ էր, ինչպես նորանշանակ կառավարությունում շատերի նշանակումը։ Շատերի համար անակնկալ էր նաև այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում մարտի 31-ից հետո, որը ենթադրում էր նաև տրամաբանական շարունակություն նաև կառավարական ապարատում»,-ընդգծեց նախարարը:

