Թբիլիսի. Ձերբակալված է երեք անձ. ոստիկանները փորձում են ցրել բողոքի ցույցը
Իրավապահները խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցող բողոքի ցույցի ժամանակ ձերբակալել են երեք անձի: Հավանաբար, ոչ սթափ վիճակում գտնվող անձինք վիճել են միմյանց հետ, ինչը վերածվել է ծեծկռտուքի և ոստիկանությունը ձերբակալել է նրանց:
Ինչպես հայտարարել են ցուցարարներից և ձերբակալվածներից մեկը, նրանք հանրահավաքի մասնակից չեն: Միջադեպից հետո դեպքի վայր է ժամանել ցույցի կազմակերպիչ «Սպիտակ աղմուկ» շարժման առաջնորդ Բեքա Ծիքարիշվիլին: Ներկայումս խորհրդարանի մոտ բողոքի ակցիայի շուրջ քսան մասնակից կա:
Ոստիկանության աշխատակիցները հավաքել են խորհրդարանի շենքի դիմաց ցուցարարների տեղադրած վրանները: Մինչ այդ ոստիկանները վրանները հավաքելու կոչ են արել, սակայն մերժում ստանալուց հետո, իրենք են հավաքել:
Ինչպես նշում են ցուցարարները, ոստիկանությունն այս կերպ խախտում է օրենքը և իրենք փորձում են դիմակայել իրավապահներին: Նրանք ասում են՝ սա սադրանք է, որին չպետք է հետևել:
Աղբյուրը՝ Aliq.ge