Շուշան Պետրոսյանի ուշագրավ պահվածքը ՀՀԿ խորհրդի նիստից հետո (տեսանյութ)
Այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո Հանրապետական խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ պատկերացնո՞ւմ է արդյոք իրեն որպես ընդդիմադիր պատգամավոր, երգչուհին վստահեցրեց, որ այո՛:
Շուշան Պետրոսյանը ուշագրավ պահվածք դրսևորեց, երբ նրանից հետաքրքրվեցինք, թե ինչ հարցեր են քննարկվել խորհրդի նիստում: «Այ որ դառնայիք հանրապետական, դուք էլ կիմանայիք»,- ի պատասխան հնչած հարցին՝ ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Factor.am-ի հարցին՝ կշարունակի արդյոք համագործակցել ՊՆ նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանի հետ, Պետրոսյանը վստահեցրեց, որ այո:
Մեր հաջորդ հարցին՝ այժմ էլ է համարո՞ւմ Սերժ Սարգսյանին անփոխարինելի, Շուշան Պետրոսյանն ասաց. «Ինքն ինձ համար բացառիկ քաղաքական գործիչ է, կարող է պատասխանս ձեզ համար սուբյեկտիվ հնչի, բայց ինքն ինձ համար իսկապես բացառիկ քաղաքական գործիչ է: Ուրախ եմ, որ ինքը եղել է պատմության մեջ, հետո իր մասին կհիշենք»: Մանրամասները՝ տեսանյութում:

