Ուղիղ. «Սասնա ծռերին» ազատ արձակելու միջնորդություն է քննարկվում (ուղիղ միացում)
2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատական նիստում այսօր փաստաբան Դավիթ Գյուրջյանը ներկայացրեց Արամ Հակոբյանի եւ Վարդան Գերավետյանի խափանման միջոց կալանքը փոխելու՝ նրանց ազատ արձակելու մասին միջնորդություն:

