Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Դադարեցվել է «Լույս» հիմնադրամի աշխատանքը

Ուղիղ ինը տարի առաջ այնժամ դեռ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանն ինձ հնարավորություն ընձեռեցին ղեկավարելու նորաստեղծ և մեծ տեսլականով «Լույս» հիմնադրամը։ Նպատակն էր կազմավորել նորարար և քննամիտ երիտասարդների նոր սերունդ՝ ապահովելու համար Հայաստանի զարգացումը աշխարհի առաջատար երկրներին համաքայլ։

Լավագույն կրթություն ստանալով՝ այս երիտասարդները ձեռք են բերել առաջնակարգ գիտելիք ու հմտություններ, վերլուծական կարողություններ, զարգացրել առաջնորդության ջիղը․ այս ամենի նպատակն էր պատրաստել երկրում դրական փոփոխության առաջամարտիկներ։

«Լույսի» կայքը գործարկվեց հենց 2009-ի մայիսի 9-ին, և Հիմնադրամն սկսեց կրթաթոշակ շնորհել աշխարհի լավագույն համալսարաններ ընդունված հայ երիտասարդներին։

«Լույսը» մասնագիտական կյանքիս ամենամեծ արկածներից է՝ սկսած այն օրվանից, երբ սկսեցի աշխատել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանի հիմնած «Ինֆորմատիկայի և մարդկային ռեսուրսների համաշխարհային կենտրոնում»։ Այնուհետ ես միացա Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի «Մեդիա լաբորատորիայի» (MIT Media Lab) հիմնադիր թիմին, որի անդամներն էին համաշխարհային ճանաչում ունեցող 12 գիտնականներ, այդ թվում՝ Սեյմուր Փափերթը և Մարվին Մինսկին՝ արհեստական ինտելեկտի հիմնադիր հայրերը։ «Մեդիա լաբորատորիայում» աշխատող գիտնականներին հաճախ անվանում են ապագան կերտողներ, որոնց մեծագույն նպատակն է աշխարհն ավելի լավը դարձնել։

Սովորելու և գործելու համակցումը «Մեդիա լաբորատորիայի» սկզբունքային գործելակերպն է, որն էլ ինձ հետ բերեցի «Լույս»։ Ինձ համար մեծ պատիվ ու երջանկություն էր աշխատել խելացի, համարձակ ու եռանդուն շուրջ 550 երիտասարդների հետ, որոնք ներգրավված են Հայաստանում գիտելիքահենք տնտեսության զարգացման գործում։

Այսօր ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել «Լույսի» հիմնադիրներին, կրթաթոշակառուներին, «Լույսի» գիտակ ու նվիրված աշխատակազմին, արժեքավոր խորհրդականներին և Հիմնադրամի բարեկամներին, ողջ լույսական համայնքին, որ կառուցել ենք բոլորս միասին։ Ինձ համար պատիվ էր աշխատել ձեզ հետ և շարունակաբար սովորել ձեզնից։

Վերջին շաբաթների ընթացքում ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր Հայաստանի վրա, որտեղ ծավալվող աննախադեպ իրադարձությունները հանգեցրին իշխանափոխության՝ պահպանելով խաղաղ բնույթն ու փոխըմբռնման մթնոլորտը։ Այս ձեռքբերումը բոլորի հաղթանակն է, որը թույլ է տալիս, որ միասին կերտենք Հայաստանի ապագան։

«Հայաստանը պարգևատրում է խիզախներին»։ Սա տեղի ունեցածի լավագույն նկարագիրն է, որ գալիս է մտքիս, և որը ես փոխառել եմ GK Brand Armenia-ից։

Այսօր՝ մայիսի 10-ին, «Լույսի» աշխատակազմին և ինձ ծանուցում է ներկայացվել մեր աշխատանքի դադարեցման մասին։ Ցանկանում եմ վստահեցնել «Լույսի»՝ ուսումը շարունակող կրթաթոշակառուներին և 2018-2019 ուստարվա համար արդեն դիմած երիտասարդներին (Կրթաթոշակի ծրագրի պայմաններին բավարարող), որ նրանց այս տարի ևս կշնորհվի կրթաթոշակ։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն կտարածվի շուտով։

Փոփոխությունը զարգացում է։ Այն իր հետ բերում է առաջին հերթին մտածողության և ուժի փոփոխություն։ Այն սովորեցնում է շնորհել, ստանալ և ստեղծել։ Ինչպես ասվում է «Լույսի» կարգախոսում՝ Սովորել, Գործել, Համաստեղծել։ «Լույսը» կատարել է իր խոստումը վերջին ինը տարիների ընթացքում։ Այսօր ծնվում է նոր ժամանակաշրջան։

Եկենք հիշենք, որ գիտելիքն ուժ է և դեպի զարգացում տանող ուղի, երբ համակցվում է խաղաղության և փոխվստահության հետ։ Հայաստանը պետք է անպայման շարունակի ներդրում անել կրթության մեջ։

Գիտելիքի և երիտասարդության մեջ արվող ներդրումը զարգացած Հայաստան ունենալու միակ ճանապարհն է։ Խորապես համոզված եմ, որ աշխարհի առջև ծառացած ներկա և ապագա բոլոր խնդիրների լուծման հիմքում կրթությունն է։

Այսօր ես դադարում եմ գործել որպես «Լույսի» կրթական ծրագրի գործադիր տնօրեն՝ երախտագիտությունս հայտնելով բոլոր հայրենակիցներիս և ապագայի հանդեպ մեծ վստահությամբ լցված։

Ժաքլին Կարաասլանյան

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի հիմնադիր-գործադիր տնօրեն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>