Պատրաստ է կառավարության տնտեսական քաղաքականության ամբողջական ծրագիր. Բագրատյան
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝ համաժողովրդական շարժման հաղթանակի կապակցությամբ։ Առանձնակի շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու համար։ 1996-ից հետո եկած բոլոր վարչապետներին շնորհավորել եմ նշանակման կապակցությամբ և առաջարկել խորհրդատվական ցանկացած օգնություն՝ առանց հավակնությունների։ Այսօր անում եմ ավելին. պատրաստ է կառավարության տնտեսական քաղաքականության ամբողջական ծրագիր, որը սիրով կտրամադրեմ Նիկոլ Փաշինյանին առաջիկա 1-2 օրում։ Հեղափոխությունները միշտ ունենում են 2 մոբիլիզացնող նպատակ. "ընդդեմ" և "հանուն"։ Ընդդեմը ստացվեց։ Մնում է հանունը։
Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջից

