Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք

Նորընտիր վարչապետը Եռատոնը նշում է Ստեփանակերտում. Տեսանյութ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան ուղղաթիռով ժամանել է Ստեփանակերտ:

Այցի առիթը այսօր նշվող եռատոնն է՝ Հաղթանակի և խաղաղության տոն, Շուշիի ազատագրման տարեդարձն ու Արցախի Պաշտպանության բանակի օրը:

Ստեփանակերտում Փաշինյանը մասնակցեց տոնական միջոցառմանը, որին մասնակցում էր Լեռնային Ղարաբաղի իշխանական վերնախավը: ՀՀԿ-ից բարձրաստիճան ներկայացուցիչներ ու պաշտոնյաների չկային: Փաշինյանին ուղեկցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները «Ելք» խմբակցության որոշ պատգամավորներ: Ներկա էին ՀՅԴ ներկայացուցիչներ՝ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ:

Ստեփանակերտի հուշահամալիրում Փաշինյանը ծաղկեպսակ դրեց: Դրանից առաջ հարյուրավոր ստեփանակերտցիների հետ նա վերածննդի հրապարակից Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի ուղեկցությամբ քայլերթ կատարեց Ստեփանակերտի կենտրոնական փողոցներում: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը եղավ նաև եղբայրական գերեզմանատանը, որտեղ ամփոփված են Ղարաբաղյան պատերազմի զոհերի աճյունները:

Հայաստանի վարչապետը խորհրդակցություն է անցկացրել ԼՂ նախագահի հետ, որին հաջորդել է Փաշինյանի և Սահակյանի առանձնազրույցը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անվերապահ աջակցություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին․ - «Ես եկել եմ այստեղ հետևյալ երկու ուղերձով. առաջինը, որ լիարժեք և անվերապահորեն իմ աջակցությունն եմ հայտնում Արցախի Հանրապետությանը և նրա նախագահին, երկրորդը՝ երեկ ես իմ ելույթում ասել եմ, որ շատ կարևոր ենք համարում ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի շարունակությունը, որը հաշվի կառնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Փաշինյանն այսօր ասաց, որ ասելիք ունի այն իմաստով, որ այսուհետև պաշտոնական Երևանը Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին ներկայացնելու է միայն Հայաստանի տեսակետը, խոսելու է միայն Հայաստանի անունից, և նշեց, որ այսուհետ պաշտոնական Ստեփանակերտը պետք է ներկայացված լինի բանակցային սեղանի շուրջը: Հակառակ դեպքում, ըստ նրա, այդ բանակցությունները կիսատ են․ - «Պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, բայց նաև կարծում եմ, որ բանակցային այդ ֆորմատը լիարժեք համարվել չի կարող, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը: Դժվար է պատկերացնել, որ ոչ լիարժեք, կիսատ ֆորմատով որևէ բանակցություն կարող է արդյունք տալ»:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հանդես եկավ մեծ մամուլի ասուլիսով, որին մասնակցում էին բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ միջազգային, որոնք այլ առիթներով գուցե ձեռնպահ մնային գալ Ստեփանակերտ ու հայտնվել տեսախցիկների առջև:

Հարցերի հիմնական շրջանակը վերաբերում էր Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Հայաստանի վարչապետը մի քանի անգամ կրկնեց, որ Լեռնային Ղարաբաղը պետք է անպայման մասնակցի բանակցություններին:

Հնչեցին նաև ներքաղաքական հարցեր: «Ազատության» հարցին, թե որքանով է իրատեսական «համաձայնության կառավարությունը», որի մասին ինքը հայտարարել էր, վարչապետը պատասխանեց, որ ակտիվ բանակցություններ է վարելու խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերի հետ՝ կարճ ժամկետում այդ կառավարությունը ձևավորելու հարցով:

Փաշինյանն անդրադարձավ ուժային կառույցների ղեկավարների հնարավոր փոփոխությանը՝ նշելով, որ առաջիկա օրերին արդեն անուններ կհնչեն․ - «Ինչպես պայմանավորվել ենք, խորհրդարանական բոլոր ուժերի հետ կսկսվեն քննարկումներ, որի արդյունքում կձևավորվի կառավարությունը: Ես ուզում եմ շեշտել հետևյալը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ունի և ունեցել է կառավարության իր վարկածը, իր տարբերակը, սակայն քանի որ մենք ձևակերպել ենք այլ խնդիր, քան իշխանությունը վերցնելը, ահա այս պատճառով մենք կսկսենք խորհրդակցություններ խորհրդարանական ուժերի հետ և դրանց հիման վրա կձևավորենք կառավարությունը: Ինչ վերաբերում է ուժային կառույցներին, ես դիտարկում եմ մի քանի տարբերակ, և առաջիկա օրերին այդ մասին որոշում կկայացնեմ»:

Ասուլիսում Փաշինյանն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի առանձնատան ճակատագրին: Հիշեցնենք, որ ստանձնելով ՀՀ վարչապետի պաշտոնը, Սերժ Սարգսյանը կառավարության առաջին նիստում ասել էր, որ հրաժարվում է կառավարական առանձնատան սեփականության իրավունքից:

Լրագրողների հարցին, թե ինչպիսի որոշում է կայացվելու այդ առանձնատան կապակցությամբ, Փաշինյանը պատասխանեց․ - «Կարծում եմ, մեր կառավարությունը կհարգի Սերժ Սարգսյանի դիմումը այդ առանձնատնից հրաժարվելու վերաբերյալ: Դրանից հետո նրան, որպես պաշտոնաթող նախագահ, օրենքով սահմանված կարգով նախատեսված հնարավորությունները կտրվեն»:

Azatutyun

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>