ԱՄՆ դեսպան․ Պետք է կառուցվի նոր Հայաստանը (տեսանյութ)
Մայիսի 9-ն այն օրն է, երբ մենք տոնում ենք աշխարհի միավորումը ֆաշիզմի դեմ պայքարում, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։
«Ամերիկյան ժողովուրդը երբեք չի մոռանա այն զոհողությունները, որին գնացել են այսքան ժամանակ խորդային Միության Հանրապետությունները, որոնց թվում էր նաև Հայաստանը», - ասաց նա։
Խոսելով Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին՝ Ռիչարդ Միլսն ասաց, որ ԱՄՆ-ում, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը բոլորի նման ոգեշնչված են զարգացումների խաղաղ ընթացքից ու խաղաղ հանգուցալուծումից։
«Մենք շնորհավորում ենք պարոն Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, և մենք պատրաստ ենք աշխատել նրա կառավարության հետ ձևավորումից հետո ու շարունակել մեր գործընկերությունը Հայաստանի հետ», - ասաց նա։
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: