Սևակ Խանաղյանը չանցավ եզրափակիչ. Տեսանյութ
«Եվրատեսիլ 2018» միջազգային երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչն ավարտվեց։
Եզրափակիչ անցան Ավստրիայի, Էստոնիայի, Կիպրոսի, Լիտվայի, Իսրայելի, Չեխիայի, Բուլղարիայի, Ալբանիայի, Իռլանդիայի և Նիդեռլանդների ներկայացուցիչները։
Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը եզրափակիչ չի անցել:
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 10-ին, եզրափակիչ համերգը՝ մայիսի 12-ին:

