Մեկնարկել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը
Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում մեկնարկել է կուսակցության գործադիր մարմնի նիստը, որը վարում է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:
Քննարկվում են մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրության հետ կապված հարցեր:
Գործադիր մարմնի նիստից հետո նախատեսվում է նաև ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նիստը:

