Ոստիկանության կենտրոնի բաժնի պետը իմ նկատմամբ հետախուզում էր հայտարարել. Դանիել Իոաննիսյան
Ոստիկանությունն արգելափակել է երկրից դուրս գալու իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանի իրավունքը։
«Ուրեմն ոստիկանության կենտրոնի բաժնի պետը իմ նկատմամբ հետախուզում էր հայտարարել, որի պատճառով օդակայանում ինձ չթողեցին թռնել։ Մի ժամում սահման հատելու արգելանքս հանվեց, բայց ինքնաթիռս արդեն թռել էր։
Ոստիկանությունից պահանջելու եմ հաջորդ թռիչքի տոմս, իսկ ապօրինի հետախուզում հայտարարելու և արգելանք դնելու համար կենտրոնի բաժնի պետը պիտի կրի քրեական պատասխանատվություն», գրել է Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում:

