Որոշել եմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին. Սամվել Ալեքսանյան (տեսանյութ)
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կողմ կքվեարկի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սամվել Ալեքսանյանը: «Ես որոշել եմ քվեարկել ժողովրդի թեկնածուի օգտին»,- նշեց Ալեքսանյանը:
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում վերացնելու է մենաշնորհները, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Ճիշտ էլ կանի: Ես մենաշնորհ չունեմ: Ես կողմ եմ, թող վերացնի բոլոր մենաշնորհները»:
Ալեքսանյանը նաև ողջունեց Ն.Փաշինյանի մտադրությունը՝ պայքարել մենաշնորհի դեմ. «Ես բիզնես չունեմ, մենաշնորհ չունեմ։ Ճիշտ էլ կանի, որ վերացնի։ Ես կողմ եմ, մենաշնորհները թող սաղ վերացնի»։

