Կառավարության այսօրվա նիստից հետո ճեպազրույցներ չեն լինելու
Այսօր՝ կառավարության նիստից հետո, ճեպազրույցներ չեն նախատեսվում: Այդ մասին հաղորդում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հիշեցնենք, մայիսի 8-ին Ազգային ժողովը նոր վարչապետ է ընտրելու:
Վերջին փոփոխության համաձայն՝ կառավարության նիստերը փակ են ընթանում, սակայն Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ վարչապետ ընտրվելուց հետո իր առաջին քայլերից մեկն այն կլինի, որ դրանք լինեն բաց։

