Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Գագիկ Ծառուկյանի հետ (Տեսանյութ)
«Ծառուկյան» խմբակցությունը պաշտպանելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը մայիսի 8-ին կայանալիք ընտրություններում։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացած հանդիպունից հետո դուրս են եկել լրագրողների մոտ եւ հայտնել որոշումը։
«Քննարկեցինք, որ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը մայիսի 8-ին կայանալիք ընտրություններում կպաշտպանի ժողովրդի թեկնածուին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Իսկ Գագիկ Ծառուկյանը նշել է, թե քննարկել են առանց նախապայմանների ժողովրդի թեկնածուին աջակցելու հարցը։ «Կային տարբեր խոսակցություններ։ Այսօր այստեղ եմ մեկ անգամ ասելու, որ հաղթանակը ժողովրդինն է, մենք ժողովրդի թեկնածուին քվեարկելու եմ կողմ։ Մեր խոսքը գործ է, մենք ժողովրդի թեկնածուի կողքին ենք»,- նշել է Ծառուկյանը։
Zham.am

