Սամվել Բալասանյանը հանդիպել է ցուցարարների հետ (Տեսանյութ)
Վաղ առավոտից ցույցեր են տեղի ունենում նաև Գյումրիում: Գյումրեցի ցուցարարները երթով շարժվել են փողոցներով, մտել Գյումրիի քաղաքապետարանի շենք և հանդիպում պահանջել քաղաքապետի հետ:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը դուրս է եկել և խոսել ցուցարարների հետ: Նա հայտարարել է, որ բացի կոմունալ բաժնից, մյուս բոլոր բաժինները կարող են միանալ բողոքի ակցիաներին: Միացողներ արդեն իսկ կան:
«Ես ողջունել եմ, ասել եմ, որ երիտասարդներն իրենց սկզբունքների տերն են, նրանք են երկրի տերը և նրանք են որոշելու ամեն ինչ: Ես Ձեզ խնդրանք ունեմ, մենք երկու կարևոր ծառայություն ունենք՝ քաղաքը մութ չթողնել, և աղբահանությունը, մյուսները ազատ են իրենց ընտրության մեջ»,- ասել է Սամվել Բալասանյանը, սակայն ցուցարարներն ավելին են պահանջել:
Նրանք պահանջում են, որ քաղաքապետը դուրս գա ՀՀԿ-ից ու միանա ժողովրդին:
Մանրամասները՝ Shantnews.am-ի տեսանյութում:

