Բա, որ չեն ասում է այս քայլը հարված է Արցախի տուրիզմին
Բա, որ չեն ասում է այս քայլը հարված է Արցախի տուրիզմին և ապոկալիպտիկ սուգ սկսում: Ուրեմն սիրելիներս Արցախ չայցելելու հորդորներ ուղղված իրենց երկրների քաղաքացիներին դեռ շատ վաղուց կան արևմտյան շատ լուրջ երկրների արտգործնախարարությունների կայքերում և չնայած այս բանին Արցախը տարեց տարի ունենում է զբոսաշրջիկների աճ նաև վերոնշյալ երկրներից:
Եվ բացի այդ զբոսաշրջիկը կարող է նաև այցելել և ցանկության դեպքում այդ մասին ոչ մի նշում չունենալ անձնագրի մեջ, որն էլ անում են շատերը: Յանը տարած Լուկաշենկոն ու Ալիևը իրար հետ նավթի բիզնես են անում և երկուսն էլ թքած ունեն հանրային կարծիք մարծիքի վրա :
Իսկ մենք պետք է գործենք ելնելով հետևյալ դրույթներից «Ուժն է ծնում իրավունք և իրավունքից է ծնվում ուժը», «Աշխարհում տեղի ունեցած ցանկացած իրադարձություն կարող է ծառայել մեր շահերին» :
Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

