ՀՀ ԱԺ-ում ինչ-որ ապուշներ Փաշինյանին մեղադրել են իմ հետ կապերի մեջ. Սահակաշվիլի
Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է այսօր ՀՀ ԱԺ-ում ՀՀԿ պատգամավորներից մեկի ելույթին, ով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին մեղադրել է իր հետ կապերի համար:
«ՀՀ ԱԺ-ում ինչ-որ ապուշներ Նիկոլ Փաշինյանին մեղադրել են իմ հետ կապերի համար, ես Փաշինյանին չեմ ճանաչում, իսկ այդ պատգամավորներին ցանկանում եմ ասել՝ դուք խնդիր ունեք ոչ թե միջազգային դավադրության, այլ սեփական ժողովրդի հետ, ում զզվեցրել է ձեր գողությունն ու ցինիզմը: Հայաստանն ազատ կլինի կաշառակերությունից և կլինի հաջողակ»իր ֆեյսբուքյան էջում գրել է Միխեիլ Սահակաշվիլին: