Ինչո՞ւ հենց դու Նիկոլ: Դու վարչապետ էլ լինես, եկ ա կռիվ ես անելու (VIDEO)
«Ես Նիկոլ Փաշինյանին շատ հարգում եմ, բա որ Նիկոլը դառնա իշխանություն, բա ընդդիմադիր ո՞վ կլինի: Մենակ կմնամ ես»,- այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանը: Արեցիր քո քայլը, լավ էլ արեցիր, Սերժ Սարգսյանն էլ հրաժարվեց իր պաշտոնից: Ինչո՞ւ հենց դու Նիկոլ: Դու վարչապետ էլ լինես, մեկ ա կռիվ ես անելու: «Քաղաքական մտածելակերպով միգուցե տարբեր ենք, բայց եկեք հանգստացնենք ժողովրդին:
Պարտվող եւ հաղթող չպետք է լինի ժողովրդի մեջ: Պատկերացնում եք, մի հատ ջահելի քթից արյուն գա, ով ա պատասխան տալու»: «Եթե առաջ 2-3 ժամ էինք աշխատում, հիմա պետք է աշխատենք 14 ժամ, որ ժողովուրդը մեզնից գոհ լինի»,-ասաց նա:
Սեյրան Սարոյանը կոչ արեց նստել սեղանի շուրջ եւ տղավարի որոշում կայացնել: