Ազգային ժողովը քննարկում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը (Live)
Իրավունքի ուժով գումարված Ազգային ժողովի հատուկ նիստում այսօր՝ մայիսի 1-ին, քննարկվում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը։ ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը:
Այլ թեկնածություններ չեն առաջադրվել: Ըստ ՀՀ Սահմանադրության՝ վարչապետն ընտրվում է ձայների մեծամասնությամբ: 105 պատգամավոր ունեցող խորհրդարանի պարագայում վարչապետ ընտրվելու համար բավարար է 53 ձայնը:
Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպումներ է ունեցել ԱԺ խմբակցությունների հետ, որից հետո «Ծառուկյան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները հայտարարեցին, որ կսատարեն Նիկոլ Փաշինյանին:
Zham.am

