«Մենք պատրաստ ենք մեր ձայներն անշահախնդիր տալու Նիկոլ Փաշինյանին». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
Մենք պատրաստ ենք մեր ձայներն անշահախնդիր տալու Փաշինյանին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Ես հարգում եմ իմ ժողովրդին և ժողովրդի որոշումը ինձ համար ընդունելի է», - նշեց նա:
Դիտարկմանը, թե արդյոք Փաշինյանի հետ հանդիպմանը չի քննարկվել ԲՀԿ պորտֆելների հարցը, Ծառուկյանն ասաց. «Դա մեզ սազական չէ: Այդպիսի խոսակցություն չենք ունեցել, մենք միայն հետագա զարգացման մասին ենք խոսել»:
Հարցին, թե ինչո՞ւ չէր մասնկացում վարչապետի նախորդ ընտրություններին, երբ թեկնածուն Սերժ Սարգսյանն էր, Ծառուկյանը պատասխանեց. «Դրա պատասխանը մեկն է` ես հարգում եմ իմ ժողովրդին ու նրա կարծիքն ինձ համար ընդունելի է»:
Ծառուկյանը նաև նշեց, որ իրենք հավատարիմ են մնում իրենց առաջարկած 15 կետերին, որոնք անհրաժեշտ են բարեփոխումներ կատարելու համար: Նա նշեց, որ Փաշինյանի ելույթները ընդունելի են ինչպես ժողովրդի, այնպես էլ իրենց համար:
Zham.am

