Թուրքիայում կրկին երկրաշարժ է արձանագրվել
Փետրվարի 8-ին առավոտյան Թուրքիայի Մալաթիա նահանգի Հաքիմհան շրջանի Յեշիլփընար գյուղում 4.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Թուրքական «Haberler» լրատվամիջոցը, հղում անելով Ստամբուլի Բողազիչի համալսարանի երկրաշարժերի ուսումնասիրության կենտրոնի տվյալներին, տեղեկացնում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 3 կմ խորության վրա:
Տեղի ունեցածի կապակցությամբ առայժմ որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել և հայտնի չէ, թե կան արդյոք զոհեր և վիրավորներ:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Չանաքքալե նահանգի Այվաջըք շրջանում նույնպես ստորգետնյա ցնցումներ էին գրանցվել: Այդ ժամանակ 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել էր 7.5 կմ խորության վրա: Վնասվել էին մոտ 5 տասնյակ տներ և հայտարարվել 2 վիրավորի մասին:
Աղբյուր` Ermenihaber.am