Սամվել Ալեքսանյանը վերջին յոթ օրերին մեծ ֆինանսական կորուստներ է ունեցել
Հայաստանում ստեղծված հեղափոխական վիճակը տնտեսական մեծ հարված է հասցրել ՀՀԿ-ական գործարար Սամվել Ալեքսանյանին: Հեղափոխության առաջին իսկ օրվանից ակտիվիստների շրջանում կային գործիչներ, որոնք առաջարկում էին բոյկոտել ՀՀԿ-ական գործարարներին պատկանող բիզնեսները ու մասնավորապես սուպերմարկետները: Սակայն սկզբում այդ կոչերին լայն զանգվածներ չէին միանում:
Իրավիճակը կտրուկ փոխվեց այն ժամանակ, երբ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ պարզ երևում էր, թե ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ինչպես է մի քանի երիտասադրների հետ բռնություն կիրառում ճանապարհը փակած ակտիվիստի նկատմամբ: Այս տեսանյութի տարածումից հետո անհամեմատ ավելացան կոչերը բոյկոտելու Ալեքսանյանին պատկանող Երևան Սիթի սուպերմարկետների ցանցը:
Եվ ահա Ալեքսանայնի սուպերմարկետի մի շարք աշխատակիցներ «Politik.am-ի հետ զրույցում փաստում էին, որ գրեթե բոլոր սուպերմարկետներում առևտրի ծավալները խիստ ընկել են ու ստեղծված հեղափոխական վիճակի հետևանքով ամենամեծ վնասը հենց «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցն է կրել:
Մանրամասները՝ «Politik.am» կայքում:

