Ժողովրդի թեկնածուն մեզ համար ընդունելի է և որևիցե աշխատանքային խնդիր չունենք. ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ «Ծառուկյան» խմբակցության հանդիպումից հետո ասաց խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Ըստ նրա՝ ներքին աշխատանքային բովանդակություն ունեցող հարցեր են քննարկել, որի մասին փուլային կներկայացնեն: «Խմբակցությունը քվեարկելու է մեկ մարդու նման, վստահաբար բոլորիդ տեղեկցնում եմ»,-ասաց նա և նշեց, որ լավ հասկանում է, որ կողմ քվերկողների քանակի հետ կապված հարց կա:
«Առհասարակ «Ծառուկյան» խմբակցությունը վարչապետի ընտրությանը մասնակցելու է 31 հոգով և միասնական»,-ասաց նա:
Իսկ Գագիկ Ծառուկյանը կգա մասնակցելու նիստին, թե ոչ, «Ծառուկյան» խմբակցության քարտուղարն ասաց. «Ծառուկյանի որոշումն այստեղ է»:

