Արտահերթ ընտրություններին պետք է գնալ բարեփոխված Ընտրական օրենսգրքով. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)
Մայիսի 1-ից հետո սկսվելու է իրապես սևագործ աշխատանք, պետք է արտահերթ ընտրությունների գնալ՝ ունենալով լուրջ ընտրական օրենսգիրք, ռեալ ու տեխինկապես զինված, ինչը կբացառի կրկնաքվեարկությունները: Այս մասին խորհրդարանում լրագորղներին ասաց Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո:
«Արտահերթ ընտրության համար մենք պետք է առաջին կարևոր քայլն անենք՝ բարեփոխելու Ընտրական օրենսգիրքը: Դուք գիտեք, որ Ծառուկյան դաշինքն առաջարկել էր հանել ռեյտինգային ընտրակարգը, որն ուղղակի ապաքաղաքականացրեց ընտրական համակարգը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ ժամկետներ չեն քննարկել, երբ մայիսի 1-ից հետո կառավարությունը ղեկավար կունենա, արտահերթ ընտրությունների ժամկետները կքննարկվեն:
Մանրամանսերը՝ Azatutyun.am-ի տեսանյութում:
Zham.am

