Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի և ՀՀԿ Կարեն Կարապետյանի հետ
անրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 26-ի երեկոյան շարժման
առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո, շարունակում է
խորհրդակցությունների շարքը ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և
լուծումներ գտնելու նպատակով:
Նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանի Հանրապետական
կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանի
հետ:
Հանդիպումները կրում են կառուցողական բնույթ: Հանրապետության նախագահը
հույս ունի, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի գտնել փոխընդունելի
լուծում:
Նախագահը ողջունում է Վեհափառ Հայրապետի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ:
Նա միաժամանակ քաջալերում է բոլոր քաղաքական ուժերի, հասարակական
կազմակերպությունների և անհատների ջանքերը, որոնք ուղղված են ստեղծված
իրավիճակում տրամաբանական և ողջամիտ հանգուցալուծման հասնելուն:

