Այսօր երթ և հանրահավաք է դեպի Իջևան և Վանաձոր. Տեսանյութ
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Վանաձորի հանրահավաքի և ավտոերթի ժամերը փոխվում են:
Ավտոերթը կսկսվի ժամը 11.00-ին, 14.00-ին կհասնի Իջևան, իսկ 17.00-ին հանրահավաք կլինի Վանաձորում։
Հիշեցնենք, որ երեկ էլ բազմահազարանոց հանրահավաք կայացավ Գյումրիում՝ Վարդանանց հրապարակում։
Ապրիլի 28-ին ևս առժամանակ դադարեցվել են քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները Երևանում և մարզերում:
Ապրիլի 29-ից գործողությունները վերսկսվելու են ամբողջ ծավալով:

