Երևան է ժամանել Ռուսաստանի Պետդումայի 9 պատգամավոր
ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ երկրների հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի կազմում ընդգրկված 9 պատգամավոր ժամանել է Երևան հայ գործընկերների հետ հանդիպում անցկացնելու համար: Այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ խորհրդարանական աղբյուրը:
«Հանձնաժողովի ինն անդամ՝ նախագահ Լեոնիդ Կալաշինկովի ղեկավարությամբ, այժմ Հայաստանում են, որտեղ հանդիպում են անցկացնում ՀՀ խորհրդարանի ներկայացուցիչների հետ», — ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով` ռուս պատգամավորների հետ հանդիպմանը մասնակցում են Հայաստանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները: