Այսօր հանրահավաքը Գյումրիում է, մինչ այդ՝ ավտոերթ. Տեսանյութ
Ինչպես նախօրեին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, այսօրվա հանրահավաքը կայանալու է ոչ թե Երևանում, այլ Գյումրիում՝ ժամը 18.00-ին, Վարդանանց հրապարակում։
Դեպի Գյումրի ավտոերթը կշարժվի ժամը 15.00-ին՝ Աշտարակի խճուղու սկզբնամասից՝ 15-րդ թաղամասի և ՊՆ նախկին շենքի միջև ընկած հատվածից:
Իսկ ապրիլի 28-ին՝ ժամը 15.00-ին, հանրահավաք է հրավիրվելու Վանաձորի Արցախ պուրակում։
Դեպի Վանաձոր ավտոերթը կշարժվի ժամը 12.00-ին՝ Ավանի Հարսնաքարի դիմացի հատվածից:
Ապրիլի 27-ին և 28-ին առժամանակ դադարեցվում են քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները Երևանում և մարզերում:
Ապրիլի 29-ից գործողությունները վերսկսվելու են ամբողջ ծավալով:

