Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են իրավիճակը Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 26-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու իրավիճակը Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: