Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք

«Պարտավոր ենք մեր տան մեջ նստել, ռացիոնալ բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել այս իրավիճակից դուրս գալու համար»․ Կարեն Կարապետյան

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույց է տվել «Արմենիա» հառուստաընկերությանը: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի տեքստը, որը հրապարակել է Կառավարության մամուլի ծառայությունը:

- Պարոն Կարապետյան, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը:

- Փորձեմ թեզերով պատասխանել: Առաջինը. ես, որպես հայ մարդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես և բոլորը, շատ անհանգիստ եմ: Անհանգիստ եմ՝ թոռնիկս մանկապարտեզ հասավ, թե չէ, հայրս հիվանդանոց հասավ, թե չէ: Երկրորդը. ես վստահ եմ, որ այսօր փողոցներում կան շատ կարող, հայրենասեր և համարձակ երիտասարդներ, որոնց էներգիան և կամքը կարելի է և պետք է օգտագործել այլ տեղերում: Եվ մենք պատրաստ ենք և պարտավոր ենք օգտագործել այդ ներուժը: Երրորդը. այսօր մենք ձևավորում ենք պառլամենտական նոր համակարգ, որը պետք է մաքսիմալ օգտագործենք և ձևավորենք ռեգուլյար գործող հարթակ, որտեղ լինեն քաղաքական բանավեճեր, քննարկվեն կնճռոտ հարցեր և խոսեն ու բանակցեն անընդհատ, այլ ոչ թե ընտրությունից ընտրություն կուտակած պրոբլեմները և նեղվածությունն արտահայտել: Եվ պարտավոր ենք այդ հարթակը օգտագործել: Չորրորդը. անկեղծ լինելով և ընդունելով, որ իշխանության որոշ ներկայացուցիչները որոշ դեպքերում իրականությունից կտրված «գոնռով» են հանդես գալիս, ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, երկրի ապագայի համար անհանգիստ մարդկանց վերանայել իրենց մոտեցումները և երկխոսություն սկսել բոլոր հարթակներում, որպեսզի ապահովվի երկրի կայունությունը: Նույնիսկ պատերազմող երկրները բանակցում են և տրամաբանական լուծման են գալիս: Մենք՝ հայերս, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, պարտավոր ենք մեր տան մեջ նստել, ռացիոնալ բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել այս իրավիճակից դուրս գալու համար: Ապակայանության դեպքում տուժելու ենք բոլորս, տուժելու է մեր երկիրը:

- Դուք ինքներդ պատրա՞ստ եք որևէ կերպ հանդես գալ նախաձեռնությամբ կամ միանալ որևէ հարթակի, որովհետև դրա մասին ակնարկել է և առաջինը նախագահը իր հայտարարության մեջ և Դաշնակցությունը՝ առաջարկելով քաղաքական երկխոսություն սկսել:

- Այո:

- Սա կարելի՞ է համարել որպես առաջարկ այն մարդկանց, ովքեր հրապարակում են:

- Այո, ես այդպես էլ ձևակերպել եմ, ես առաջարկում եմ դա:

- Պարոն Կարապետյան, Դուք արդեն ստանձնել եք առաջին փոխվարչապետի պաշտոնը, շնորհավորում եմ այդ առիթով: Կա՞ արդեն հստակ պատկերացում թե ո՞ր ոլորտներն են լինելու Ձեր պատասխանատվության տակ:

- Այո, կա: Ես կոորդինացնելու եմ տնտեսական բոլոկը և տարածքային զարգացումը: Եվ այն բոլոր բարեփոխումները, որը մենք նախատեսել ենք և այն տնտեսական թրենդը, որը մենք ունենք, պետք է մաքսիմալ օգտագործել, որպեսզի գանք տրամաբանական ավարտի: Եվ այս կարգավիճակը որոշակի առավելություններ ունի, ազատության աստիճան ունի, քանի որ մենք շատ նախագծեր ունենք մեր հարևան երկրների հետ, որտեղ շատ հաճախ ներկայությունը պարտադիր է, բայց քո կարգավիճակը թույլ չի տալիս այդքան հաճախ գնալ, ավելի հասցեական ներդրողների հետ աշխատել: Եվ իրականում, կրկնվեմ, օգտագործել այն ներուժը, որը ունենք: Մենք լավ թրենդի վրա ենք: Այսօր Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է թվերը: Երեք ամսվա կտրվածքով մենք ունենք 10.6 % տնտեսական աճ, դա շատ ավելի բարձր է, քան միջինը աշխարհում: Ես շատ լավ հասկանում եմ և գիտակցում եմ, որ մեր շատ քաղաքացիները դա չեն զգում, բայց պետք է ֆիքսենք, որ միակ ճանապարհը ռեգուլյար միջինից բարձր տնտեսական աճ ապահովելն է:

- Արդյոք շարունակվելու են այն ծրագրերը, որոնց մասին Դուք խոսել եք և խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ և դրանից հետո՝ որպես վարչաետ: Ծրագրեր կան, որոնք եռամյա էին, քառամյա էին:

- Այո, և մենք մոտ ժամանակներս կառավարության նոր ծրագրով դա կֆիքսենք:

- Հասկանալի է, որ կառավարությունը և իշխանությունն առաջարկում են որոշակի երկխոսություն, հանրահավաքի մասնակիցները կողմնակից են «թավշյա հեղափոխության»: Ինչ-որ մի կետում դրանք պետք է հատվեն: Ձեր կարծիքով՝ ո՞րն է լինելու այդ կետը: Ո՞րն է լինելու այն սկիզբը, որից հետո հնարավոր է արդեն ոչ թե երկու տարբեր աշխարհներում ապրել, այլ ինչ-որ մի տեղ հանդիպել:

- Դա կարող է հենց հիմա լինել, եթե մենք ռացիոնալ ու պրագմատիկ մտածենք: Ես, ճիշտն ասած, շատ մեծ հույս ունեմ, որ մեր ազգը պրագմատիկ, ռացիոնալ լինելով, վտանգի զգացողություն ունենալով, որովհետև կյանքն է այդպես ստիպել, սթափ մտածելու է և հասկանալու է, որ հեռանկարային չի սա: Մենք ռեպուտացիոն կորուստներ ենք ունենում, մենք կանխատեսելի երկիր չենք ընկալվում, և դա բերելու է հետևանքների: Ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում, որ հենց հիմա բանակցենք և սկսենք երկխոսությունը: Ինչի՞ պետք է ինչ-որ պահի սպասենք:

- Ինչի՞ շուրջ:

- Ինչպես այս իրավիճակից դուրս գալ: Լսենք հուզող հարցերը, տանք առաջարկեր, բարձրացնենք բոլոր կնճռոտ հարցերը և համարձակ խոսենք դրա մասին:

- Եվ Դուք պատրաստ եք դրան:

- Այո:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>