Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան
5
Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Գյումրու ռազմաբազան հանելը ոմանց համար ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ՝ բիզնես-պլան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան Դատարանը փորձում է մեզ բոլորիս եւ Գագիկ Ծառուկյանին համոզի՝ մածունը սեւ է. Աբովյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. մարդուն, փաստորեն, հանիրավի զրկեցին խոսքի իրավունքից, մոտ 3 ամիս Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար Թրամփը լրատվամիջոցներին անվանել է «դավաճան տականքներ»՝ զինամթերքի ցածր մակարդակի մասին տարածած լուրերի պատճառով Շևցով․ Թրամփի ուղին թույլ կտա ամերիկյան զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանի մոտ Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Բա Վահագն Խաչատուրյանն ու Խաչատուր Սուքիասյանն ինչի բանտում չեն. Նիկոլը հասկանում է՝ ինքը փախչելու է Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) «Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ․ «Ազատություն» ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» «Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը

Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի

Հայաստանում ստեղծվել է հեղափոխական իրավիճակ և առաջացել համակարգային ճգնաժամ Սերժ Սարգսյանի՝ 3-րդ ժամկետով ու պետության ցմահ ղեկավար լինելու հավակնության պատճառով:

Մարդիկ արդարացիորեն կարծում են, որ խոսքի արժեքը զրոյացրած, անարդյունավետ կառավարում ապահոված ու պետական կառավարման բոլոր արատներն իր մեջ մարմնավորած սուբյեկտի կառավարման ներքո հնարավոր չէ պետության զարգացում ունենալ:

Ներկայումս տեղի ունեցող գործընթացները զուտ իշխանության համար քաղաքական պայքար չեն ու դուրս են իշխանություն-ընդդիմություն դասական մրցակցության տիրույթից: Քաղաքական դաշտի փոշիացման ու քաղաքականության կոմերցիալիզացիայի պայմաններում հանրային կոնսոլիդացիային նպաստող գործոն է դարձել յուրօրինակ նեգատիվ քվեարկությունը՝ մերժումը:

«Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»

Առաջին հայացքից կարող է թվալ, թե հեղափոխական իրավիճակ ու համակարգային ճգնաժամ չի կարող ստեղծվել մեկ մարդու պատճառով, բայց տվյալ դեպքում հենց այդպես էլ կա, քանի որ Սերժ Սարգսյանն առաջնորդվում է «Պետությունը ես եմ» լյուդովիկոսյան տխրահռչակ սկզբունքով: Այսինքն՝ ինքն իրենով է փոխարինել համակարգը և բնական է, որ համակարգի դեմ պայքարը ավտոմատ վերածվում է իր դեմ պայքարի:

Որքան էլ ՀՀԿ ղեկավարին շրջապատող «քառակուսի» դեմքերը օրինակներ բերեն Եվրոպայից ու հրամցնեն Գերմանիայի բազմամյա կանցլեր Մերկելի փորձը, միևնույն է բոլորն էլ հասկանում են, որ Սերժ Սարգսյանը Սահմանադրությունը փոխելով, «ռեյտինգային» ընտրակարգ ներմուծելով և խորհրդարանական մեծամասնություն վերցնելով գնում է ոչ թե ժողովրդավարացման, այլ փորձում է Հայաստան ներմուծել հետամնաց աֆրիկյան, մահմեդական և միջինասիական երկրներին ներհատուկ բարքեր ու քաղաքական խաղի կանոններ:

ՀՀ քաղաքացիները գիտակցում են կամ բնազդաբար են զգում, որ Հայաստանի ադրբեջանականացումը հզոր սպառնալիք է մեր անվտանգությանը: Գիտակցում ու զգում են, և դա է պատճառը, որ իրենցով են լցրել փողոցները:

Սերժ Սարգսյանը հիմա գրեթե զրոյական լեգիտիմություն ունի և ավելի վատ վիճակում է, քան 2008-ի մարտի 1-ից հետո: Եթե նախկինում Սերժ Սարգսյանի հանդեպ կար անվստահություն, ապա այժմ անվստահությունը տրանսֆորմացվել է ատելության:

«Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսը վերածվել է համազգային գաղափարի: Այդ կարգախոսը մտել է բոլորի տներն ու դարձել իդեա-ֆիքս: Նման պայմաններում ինչպե՞ս է պատրաստվում կառավարել Սերժ Սարգսյանը: Նրա նկատմամբ ատելությունը համատարած բնույթ է կրում, ինչը վտանգավոր է և՛ իր, և՛ Հայաստանի համար, քանի որ ստեղծում է պայթյունավտանգ մթնոլորտ:

Ստի բումերանգի էֆեկտը

Վերջին 10 տարիները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանը հաջողել է բացառապես իշխանությունը պահելու հարցում: Մնացած առումներով ձախողումներ են:

Սերժ Սարգսյանին մերժել են այն քաղաքացիները, ովքեր արտագաղթել են Հայաստանից: Մերժում են նրանք, ովքեր մնացել են այստեղ: Մերժում են պետական ապարատի ներկայացուցիչները (շատ դեպքերում նաև՝ ՀՀԿ վերանախվի ոչ օդիոզ հատվածը), բիզնեսմենները, վարձու աշխատողները, գործազուրկները, ուսանողները, աշակերտները, թոշակառուները և մյուսները: Նա դարձել է համազգային հակահերոս:

Բոլորն էլ արդեն հասկացել են, որ Բ26-ը կառավարում է բացառապես ստի, կեղծիքի և բանսարկությունների միջոցով:

Սերժ Սարգսյանի պատկերացրած Հայաստանում միայն ինքը պետք է զբաղվի քաղաքականությամբ, շրջապատված լինի պնակալեզներով ու միայն ինքը հանդես գա ժողովրդի անունից: Խաբելն ու կեղծելը դարձել են կառավարման նորմա:

Վերջին սուտը, սակայն, լցրեց համբերության բաժակը: Սուտն այժմ բումարենգի պես վերադարձել է ու իր հարվածներն է հասցնում այն տարածողին:

Ինչպե՞ս դուրս գալ ստեղծված իրավիճակից

Պարզ է, որ եթե Սերժ Սարգսյանը համառում է վարչապետի պաշտոնում, ապա այստեղ փոխզիջումային դաշտ չի կարող լինել հեղափոխության ու Բ26-ի միջև: Սերժ Սարգսյանի վարչապետության ամեն մի օրը մեծացնում է լարվածությունը, ստեղծում բախումնածին պայմաններ ու պարալիզացնում պետական կառավարման համակարգը:

Առկա պայմաններում կողմերը նահանջի տեղ ու մտադրություն չունեն. Սարգսյանի կարգախոսը «Մահ կամ իշխանությունն» է, իսկ հեղափոխությունն ընտրել է «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»-ը, որոնք փոխբացառող են: Սա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանից դուրս փոխզիջման դաշտ չկա պետական ապարատի հետ:

ՀՀԿ ղեկավարին չպետք է նույնացնել պետական կառավարման ողջ համակարգի հետ: Ուստի, փոխզիջումային դաշտ փողոցի ու պետական ապարատի միջև կարող է լինել:

Պետական ապարատում պետք է հասկանան, որ սա մարող գործընթաց չէ: Կարող է մի օր շատ մարդ դուրս գալ փողոց, մի օր՝ քիչ, իսկ մեկ այլ օր փողոցը դատարկ լինի ու հետո էլի լցվի, կարող է Սարգսյանը շաբաթներ կամ ամիսներ մնալ վարչապետի աթոռին, բայց «Մերժի՛ր Սերժինը» արդեն մտել է մարդկանց սրտերն ու հոգիները, ինչը նշանակում է, որ Սարգսյանի մերժումն առարկայական տեսք է ստանալու ամեն դեպքում և ոչ շատ հեռու ապագայում: Միևնույն է Սերժ Սարգսյանը չի կարողանալու կառավարել, իսկ ժողովուրդը թույլ չի տալու Սերժ Սարգսյանին կառավարել իրեն: Թույլ չտալը կարող է լինել ակտիվ կամ պասիվ փուլերով, բայց միևնույն է ամեն անգամ ակտիվ փուլում լինելու է պայթյուն:

Մենք բազմիցս ենք զգուշացրել, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեծացել է ներքին ու արտաքին ֆորսմաժորային զարգացումների հավանականությունը: Այն, ինչ հիմա մենք տեսնում ենք, այսպես ասած, ծաղիկներն են: Ու որպեսզի ամեն ինչ ցանկալի սահմաններում մնա, անհրաժեշտ է լուծում: Քաղաքական լուծում:

Մարդիկ հույս ունեին, որ Սերժ Սարգսյանի կառավարման մոդելից կազատվեն Սահմանադրության ուժով: Պարզվեց, որ Սահմանադրությունը փոխվում է և դուրս է մնում երկու ժամկետից (անընդմեջ) ավելի կառավարելու արգելքը:

Մարդիկ նաև հույս ունեին, որ գոնե սահմանադրական փոփոխություններից հետո Սերժ Սարգսյանն, իր խոստման համաձայն, կհեռանա իշխանության ղեկից, բայց հիմա արդեն բոլորն են տեսնում, որ իրենց պարզապես խաբել են: Բայց ստի ու կեղծիքի լիմիտը սպառվել է, հանրային մանիպուլյացիաների բոլոր գործիքներն այլևս շարքից դուրս են եկել ու Սերժ Սարգսյանը մնացել է մենակ:

Խնդիրն այժմ «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» բանաձևն անարյուն և առանց ցնցումների կյանքի կոչելն է:

Պետք է հիմիկվանից պատրաստվել հետսերժական Հայաստանի գալստյանը: Փողոց դուրս եկած երիտասարդների էներգիան կարելի է բարձր արդյունավետությամբ ուղղել պետականաշինության գործին: Մենք Ադրբեջանի վերածելու հայրենիք չունենք:

Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն

Հ.Գ.: Կա տեսակետ, թե իբր ԵԱՏՄ-ում ընդունված խաղի կանոն է երկու ժամկետից ավելի կառավարելը, և Սերժ Սարգսյանը բացառություն չէ:

«Ինչո՞ւ Պուտինին, Լուկաշենկոյին կամ Նազարբաևին կարելի է երկու անգամից ավելի մնալ երկրի ղեկին ու ցմահ կառավարելու մտադրություն ունենալ, իսկ Սերժ Սարգսյանին չի կարելի»,-հայտարարում են ՀՀԿ ղեկավարի քաղաքական փաստաբանները ու փորձում արդարացնել Սարգսյանի 3-րդ ժամկետը:

Այո՛, ԵԱՏՄ-ում առկա է ավտորիտար մեթոդներով կառավարում և Հայաստանը նույն շարքում է: Անշու՛շտ, ցանկալի կլիներ, որ Հայաստանում հաստատված լիներ ժողովրդավարություն, և մենք դուրս լինեինք այդ շարքից, բայց հասկանալի է, որ անցումային շրջանում ավտորիտարիզմն օբյեկտիվորեն անխուսափելի է: Խնդիրը, սակայն, այն է, որ նույն Ռուսաստանում, Բելառուսում կամ Ղազախստանում մենք գործ ունենք ավտորիտար ռեժիմների հետ՝ ավտարիտետ (հեղինակություն) ու խարիզմա ունեցող ղեկավարներով, ովքեր այդ երկրների համար սոցիալ-տնտեսական առաջընթաց են ապահովել: Այսինքն՝ կոնկրետ դրական արդյունք են արձանագրել:

Այսպես՝ Պուտինի ղեկավարման շրջանում ՌԴ ՀՆԱ-ն աճել է ավելի քան 6 անգամ և դրականորեն փոխվել է ՌԴ քաղաքացիների կենսամակարդակը: Նույնը կարելի է ասել Լուկաշենկոյի ու Նազարբաևի մասով:

Ի դեպ, Ադրբեջանում էլ Իլհամ Ալիևի ավտորիտարիզմն ուղեկցվել է հսկայական արդյունքներով: ՀՆԱ-ն ավելացել է շուրջ 10 անգամ, կտրուկ ավելացել է ռազմական բյուջեն:

Սերժ Սարգսյանի մոտ, ցավոք, չստացվեց Հայաստանի համար դրական արդյունքներ ապահովել: Մեր ՀՆԱ-ն դոլարային հաշվարկով այժմ ավելի քիչ է, քան 2008-ին, երբ ՀՀԿ ղեկավարը ստանձնում էր նախագահի պաշտոնը: Աղքատությունը վերջին 10 տարում ավելացել է, մինչդեռ հակառակն էր խոստացվել: Արտագաղթի թվերն էլ բոլորը անգիր գիտեն: Այնպես որ, ԵԱՏՄ մյուս երկրների ղեկավարների հետ համեմատությունը տեղին չէ:

Մեր պարագայում գործ ունենք հանրային հեղինակությունից ու խարիզմայից զուրկ ղեկավար, որի օրոք հետընթաց է արձանագրվել: Նոնսենս է, երբ նման կառավարիչը ոչ միայն պահում է իշխանությունը, այլ նաև վերարտադրվում ու ցմահ կառավարելու հայտ ներկայացնում:

Այսինքն՝ եթե Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ՀՀ-ն առաջընթաց ունենար, ապա Հայաստանի հանրությունն առնվազն դեմ չէր լինի նրա 3-րդ ժամկետին: Բայց մենք ունենք հակառակ պատկերը և բնական է, որ մարդիկ դուրս են գալիս փողոց՝ պահանջելով փոփոխություններ ու այդ փոփոխությունների նախապայման են տեսնում Սերժ Սարգսյանի հեռացումը:

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>