Սերժ Սարգսյան. «Նախագահի նկարը կախելը եկել է տրադիցիայի ուժով» (տեսանյութ)
Դիտել նաև
«Այրվում է Դիլիջան համայնքի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
«Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը». Ոսկան Սարգսյան
«8 տարի շարունակ ստի, խաբեության, «հոպոպի փոշի» են լցնում մարդկանց գլխին»․ Ոսկան Սարգսյան
«Հունիսի 7-ին ձեզ քվե տվողները քվե են տալու Իլհամ Ալիևին». Ոսկան Սարգսյան
Որևէ իրավական ակտով սահմանված չէ նորմ, որ դպրոցների կամ պետական այլ հաստատությունների պատերին պետք է փակցված լինի երկրի նախագահի նկարը, «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասաց Սերժ Սարգսյանը։
«Որևէ պարտադրանք չի եղել, որ կախեն իմ նկարը։ Բայց դա արդյո՞ք միայն վերջին տասնամյակում է եղել։ Որքանով ես եմ հիշում, իսկ ես աշխատել եմ պետական կառավարման տարբեր համակարգերում, նախագահների նկարները, այո, իմ առանձնասենյակում կային։ Ի՞նչ կա դրա մեջ վատ։ Պետական սիմվոլ է։ Ես դրա կողմնակիցը չեմ։ Եթե կողմնակիցը լինեի, իրավական ակտ կընդունեինք ու կասեինք, թե օրենքով այսպես է։ Որևէ պարտադրանք չկա», - ասաց Սերժ Սարգսյանը։

