Դուք լսե՛ք՝ ինչ տեսակ մարդկանց հետ է աշխատում պարտված Նիկոլը․ Երվանդ Բոզոյան Ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 476 հազար 597 ընտրող՝ 58,97 %. ԿԸՀ Ժամը 20.42 զինվորները դեռ շարունակում են քվեարկել. Նրանց նաև կերակրում են
8
Ուղիղ միացում ընտրատեղամասերից. սկսվել է ձայների հաշվարկը Մանուկ Սուքիասյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բոլորս դեպի ընտրատեղամասեր. Մանուկ Սուքիասյան Ժամը 17։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 ընտրող՝ 48.92 %. ԿԸՀ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների ասուլիսը՝ իշխանական լայնածավալ ռեպրեսիաների ու ապօրինությունների մասին Բարձր մասնակցության պարագայում իշխանությունը շանս չունի վերարտադրվելու. Աբովյան Ըստ ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականի՝ ֆրանսիական հետախուզական ծառայությունները օգնում են Փաշինյանին՝ արգելափակել առցանց քննադատությունը Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի ընտանիքն ընտրությունը կատարել է հանուն հայկական պետության ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ ընտրական տեղամասի տարածքում է, ուղղորդում է ընտրողներին. Ահազանգ Իմ ուզածը մեկն է, որ իմ ժողովուրդը լավ ապրի. Գագիկ Ծառուկյան Պատերազմ Արցախում
Դուք լսե՛ք՝ ինչ տեսակ մարդկանց հետ է աշխատում պարտված Նիկոլը․ Երվանդ Բոզոյան Ժամը 20:00-ի դրությամբ արձանագրվել է կրկնաքվեարկության 37 դեպք, ձերբակալվել է 18 անձ. ՆԳՆ Միասնական ընդիմությունը հաղթում է մի շարք ընտրատեղամասերում. նոր արդյունքներ ԱԺ ընտրություններ. շատ նախնական արդյունքներ Թիվ 10/30-ում 16 քվեաթերթիկները միանման նշան ունեն 8/24 տեղամասի հարակից տարածքում տեղի է ունեցել դանակահարություն. երիտասարդը մահացել է Ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 476 հազար 597 ընտրող՝ 58,97 %. ԿԸՀ Ժամը 20.42 զինվորները դեռ շարունակում են քվեարկել. Նրանց նաև կերակրում են Ուղիղ միացում ընտրատեղամասերից. սկսվել է ձայների հաշվարկը Բարձր մասնակցությունը ցույց է տալիս, որ Փաշինյանը պարտվում է. Սամվել և Նարեկ Կարապետյաններ հայտարարությունը Աղմկահարույց դեպք՝ Լորի տեղամասում. ՔՊ-ական կոմունալի պետն ու իր կինը քվեաթերթիկները լցրել են պարկն ու տարել Թիվ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվել է «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի վրա (վիդեո) Հրատապ եթեր․ ամփոփվում են ընտրության արդյունքները․ ի՞նչ վիճակ է ընտրատեղամասերում Ես այսօր քվեարկել եմ ոչ թե մեր ընտանիքի, այլ Հայաստանի համար. Սիրուշո Իշխանությունների այս սանձարձակ վարքը ոչ թե ուժի, այլ վախի նշան է․ ՀԱԿ հայտարարություն Մանուկ Սուքիասյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Հրազդանում ՔՊ-ի շտաբի պետն ամբողջ օրն իր «Լեքսուս»-ից վերահսկել է ընտատեղամասը Լիճք գյուղում ՔՊ-ականները հարձակվել և ծեծի են ենթարկել «Ուժեղ Հայաստանի» վստահված անձին Մասնակցիր քվեարկությանը։ Հայաստանի ճակատագրի որոշողը դու ես Բոլորս դեպի ընտրատեղամասեր. Մանուկ Սուքիասյան Սոնա Աղեկյանը գրանցել է մի շարք ընտրախախտումներ և մի գեղեցիկ դրվագ Ժամը 17։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 ընտրող՝ 48.92 %. ԿԸՀ Դա պետական համակարգի կազմաքանդում է. Ղազինյան ԱԺ ընտրությունների նման մասնակցությունը հստակ քաղաքական ուղերձ է պարունակում. Սուրեն Սուրենյանց Ճնշում, ապօրինի քարոզչություն և միջամտություններ․ «Արդար Քվեի» նոր ահազանգերը ընտրատեղամասերից Սա վախի վաճառք է կոչվում. Մարությանը՝ Փաշինյանի հայտարարության մասին «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների ասուլիսը՝ իշխանական լայնածավալ ռեպրեսիաների ու ապօրինությունների մասին Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեի վրա հավելյալ մարդ են գրանցել Բարձր մասնակցության պարագայում իշխանությունը շանս չունի վերարտադրվելու. Աբովյան ՔՊ-ն շարունակում է քարոզչական նյութ՝ նարնջագույն կրծքանշանով ներկայանալ ընտրատեղամաս

Արսինե Խանջյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին

Հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ այս օրերին Երեւանում անցկացվող ցույցերին՝ այդ առիթով Facebook-ում բաց նամակ հղելով Սերժ Սարգսյանին:
Բաց նամակում, մասնավորապես, ասվում է.

«Պրն Սերժ Սարգսյան,
Դուք քաջ տեղյակ եք, որ ողջ հայությունն այս օրերին հետևում է երկրում ծավալվող խաղաղ ցույցերին: Ես Ձեզ եմ ուղղում իմ նամակը, քանի որ մեր ազգի համար այս բեկումնային պահին Դուք եք ուշադրության կենտրոնում: Որպես քաղաքացի` Դուք Ձեր իմացության սահմաններում ծառայել եք մեր հայրենակիցներին և հաճախ հանդես եկել որպես Սփյուռքում հայ ազգի պաշտոնական ներկայացուցիչը:
Ցանկացած մարդու պես` Ձեր` Հանրապետության նախագահի դերում իրականացրած գործունեությունը խոչընդոտներով լի է եղել: Դուք պաշտոնավարման երկու ժամկետների ընթացքում առնչվել եք անկախությունից ի վեր մեր հանրությունը ջլատող խնդիրների հետ: Միգուցե արել եք Ձեր առավելագույնը, սակայն հանրային կարծիքն այլ բան է փաստում:
Կոռուպցիան, օրենքի գերակայության բացակայությունը, ոստիկանական բռնությունները, արդադատության ուղղակի սահմանափակումը, կաշառքն ու ընտրական խախտումները, աղքատությունը, արտագաղթը, մարդու և քաղաքացիական իրավունքի ոտնահարումը (կանանց հանդեպ բռնություն, խտրականություն ԼԳԲՏՔ համայնքի հանդեպ), խոսքի ազատության բացակայությունը Ձեր կառավարման տարիների ամենօրյա աշխատանքի արդյունքն են:
Իհարկե, Դուք առերեսվել եք նաև Արցախյան պատերազմի սարսափելի իրականության հետ: Իհարկե, մենք հասկանում ենք, թե ինչպիսի զգուշավորություն է անհրաժեշտ չսայթաքելու համար, երբ շրջապատված եք միջազգային շահը հետապնդող ուժերով, որոնց հոգը չեն Հայաստանն ու Արցախի Հանրապետությունը:
Բայց Դուք հաճախ մոլորեցրել եք մեզ բոլորիս` շահարկելով արտաքին սպառնալիքը շատ ավելի վտանգավոր` վերոնշյալ ներքին խնդիրների պարագայում: Ես` իմ բազմաթիվ հայրենակիցների պես, վստահաբար հավատում եմ, որ մեր սիրելի հայրենիքին այսօր վնասողն այս աշխարհաքաղաքական դրությունը չէ: Հայաստանը տեղի չի տա և չի պայթի արտաքին թշնամական ուժերի պատճառով, եթե Դուք այլևս ղեկավար մարմնում չլինեք: Սակայն Հայաստանը կանգնած է ներքին պայթյունի վտանգի առաջ, որովհետև Դուք և Հանրապետական կուսակցության Ձեր գործընկերները շարունակում եք անտեսել քաղաքացիների ժողովրդավարության պահանջն ու այն հավատը, որ դա է գոյատևման մեր միակ հույսն ու ռազմավարությունը:
Ես և Դուք տարիներ առաջ կարճ զրույց ենք ունեցել: Միգուցե քաղաքական ճնշման տակ Դուք այդ ժամանակ նշեցիք, որ հայ ժողովուրդը ոչխարի հոտի պես է: Ես, Ձեր փոխաբերությունից վրդովված, պատասխանեցի, որ եթե նույնիսկ այդպես է, ապա նրանք վստահաբար լավ Հովվի կարիք ունեն:
Այդ օրերից ի վեր Հայաստանում տեղի ունեցած ցնցումներն ու Սփյուռքի համայնքներում Ձեր կառավարման ոճի հանդեպ բողոքի դրսևորումները ապացուցել են, որ մենք ոչխարի հոտ չենք: Մենք ուժեղ, արդար և օրինական առաջնորդություն վարող լավ Հովիվ փնտրող ազգ ենք:
Այսօր, մինչ ես գրում եմ Ձեզ, մեր ծեր և երիտասարդ, մասնագետ և ուսանող հայրենակիցներն արտահայտում են նախագահության տարիներին Ձեր վարած գործունեության և մեր սոցիալական, տնտեսական և քաղաքական հարցերում Ձեր կողմից անձնական շահը գերադասելու վերաբերյալ իրենց զայրույթն ու բողոքը` ձեռնարկելով հստակ քայլեր, այն է` կամ հուսահատությունից լքելով երկիրը, կամ, ինչպես վերջին օրերին, հերթական անգամ դուրս գալով փողոց և խաղաղ միջոցներով, բայց վճռականորեն պահանջելով իշխանության արդար փոփոխություն:
Նրանց հիմնական պահանջը, ինչպես ես եմ լսում, այն է, որ Դուք թույլ տաք երկիրը կանգնեցնել մի նոր ուղու վրա, որը պետական կառույցների համար պատշաճ ժողովրդավարական հնարավորություններ կընձեռնի:
Պարոն Սերժ Սարգսյան, Հայաստանի ներքին քաղաքականությունը չի կարող մեկնաբանվել և հասկացվել բացառապես Ձեր անձնական բացարձակ պայմաններով, չափորոշիչներով և մարտավարությամբ: Դուք երդվել եք ծառայել մեր հայրենիքին սիրով, հույսով և ուղիղ հաղորդակցությամբ այն քաղաքացիների հետ, ում ներկայության շնորհիվ մենաք այս հողատարածքը Հայաստան ենք կոչում: Բայց այսօր իշխելու Ձեր համառ ցանկությամբ Դուք ևս մեկ անգամ ուժով պարտադրում եք Ձեր ներկայությունը ղեկավար մարմնում, այս անգամ` վարչապետի դերում:
Ես հորդորում եմ Ձեզ և Հանրապետական կուսակցությանը գոնե այս անգամ վերջապես թույլ տալ, որ բազմազանության ձայնը ստանձնի փոփոխությունների ղեկը և երկիրը տանի դեպի նոր հաստատված այնպիսի Խորհրդարնական համակարգ, որն իսկապես կներկայացնի ժողովրդի յուրաքանչյուր անդամին:
Հակառակ դեպքում բոլոր մեր հայրենակիցների անունից ես կընդգծեմ, որ Ձեր անունը մեր ազգի, մեր երկրի և աշխարհի պատմության մեջ կմնա ոչ թե որպես կարող առաջնորդի, այլ որպես իշխանություն տենչացող բռնապետի անուն:
Մենք Ռուսաստան չենք: Ոչ էլ Թուրքիա: Ոչ Ադրբեջան, ոչ... ցավոք, այս ցանկը երկար է:
Մենք փոքր, բայց հպարտ ազգ ենք, որը գոյատևել է` ի հեճուկս բոլոր խոչընդոտների, որոնք երբևէ բուֆերային գոտի չեն թողել, որպեսզի մենաք հեշտությամբ ուղղեինք մեր մեջքն ու վերականգնեինք մեր ուժերը: Բայց մենք կարող ենք!
Ապրիլի 17-ին` մեր ազգի մեծագույն ողբերգության` 1915-ի ապրիլի 24-ի հիշատակումից օրեր առաջ Դուք կարող եք պատմական կարևոր քայլ կատարել` լսելով Երևանի փողոցներ դուրս եկած բոլոր այդ մարդկանց, հարգելով Ձեր արդար ընդդիմադիր գործընկերներին և սատարելով Սփյուռքին, որն անշեղորեն հավատում է, որ մեր հայրենիքն ի վերջո կգտնի իր բարօրությունը:
Խնդրում եմ, ուժ մի կիրառեք: Խնդրում եմ, թույլ մի տվեք, որ որևէ մեկի մատը կամ ձեռքը վնասվի ոստիկանական բռնությունների արդյունքում: Խնդրում եմ, եղեք այն համեստ և վստահ Հովվի ձայնը, ով առանց վախի, անկախ հնարավոր ռիսկերից կարող է թույլ տալ իրեն և իր ժողովրդին ոտք դնել Հայաստանի համար խոստումնալից ապագայի այս անցումային ուղու վրա: Մենք կարող ենք ձևակերպել մեր ազգային շահն ու միասնական անկոտրում ուժ դառնալ արտաքին սպառնալիքների դեմ, որի հետ հարկ կլինի հաշվի նստել:
Պարոն Սերժ Սարգսյան, համեստությունը, նույնիսկ քաղաքականության մեջ, թուլություն չէ: Դա մարդկային ուժ ու որակ է, որն ընտրության հնարավորություն է ստեղծում, և Ձեր երկիրը, իմ ժողովուրդը հենց դա է ակնկալում Ձեզնից»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>