«Իմ ուզելը շատ քիչ ա». Ինչ պաշտոն է ուզում Ալիկ Սարգսյանը
Դիտել նաև
Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը
«Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան
«Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան
«Դիտավորյալ արարքի հետևանք է»․ Արփինե Սարգսյան
«Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Սարգսյան, ասում են՝ ուզում եք Արարատի մարզպետ դառնալ՝ դիմեցինք ԱԺ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին:
«Ի՜, մարզպետ ինը տարի առաջ եմ եղել»:
Ուրի՞շ բան եք ուզում: «Ոչ մի բան էլ չեմ ուզում, հետո էլ՝ ուզողը ես չեմ. Իմ ուզելը շատ քիչ ա»:
Որ ուզեիք, ի՞նչ կուզեիք: «Ոչ մի բան: Դե հերիք ա էլի, արդեն 60 տարեկան եմ, ի՞նչ ուզեմ»:
Օ՜, պարոն Սարգսյան, 60-ը տղամարդու ամենածաղկուն տարիքն է: «Դե հա, բայց ամեն դեպքում դա իմ որոշելիքը չէ»:
Ոնց որ ոստիկանապետ եք ուզում: «Չեմ ուզում»:
Ի դեպ, Հովիկ Աբրահամյանի հետ ո՞նց եք: «Ոչ մի ձև»: Էլ ձիու վրա չէ, դրա՞ համար: «Չէ, ձիու վրա եղած ժամանակ էլ չէինք հանդիպում. ոչ խոսելու ինչ-որ բան ունենք իրար հետ, ոչ էլ ուրիշ բան»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

