Ադրբեջանական ընդդիմությունն այսօր հանրահավաք է կազմակերպել Ալիևի դեմ. Տեսանյութ
Այսօր ադրբեջանական ընդդիմությունը բողոքի ցույց է կազմակերպել՝ վիճարկելով Ադրբեջանում անցած նախագահական ընտրությունները:
Ադրբեջանի Ժողովրդական ճակատի ղեկավար Ալի Քերիմլին նշել է, որ անցած ընտրությունները ծայրից ծայր կեղծված են, իսկ մեկ այլ ընդդիմադիր Մուսավաթ կուսակցության առաջնորդ Արիֆ Գաջիլին նշել է, որ անցած միջոցառումը ընտրություններ էին, առանց ընտրությունների:
Միտինգի մասնակիցները միջազգային կառույցներին կոչ են արել ճնշումներ գործադրել Իլհամ Ալիևի իշխանության վրա, որպեսզի ազատ արձակվեն ավելի քան 150 քաղբանտարկյալ:
Zham.am