Ցուցարարները գիշերել են Ֆրանսիայի հրապարակում. այսօր 14:00-ին` հանրահավաք (LIVE)
Այսօր` ժամը 14.00-ին, հանրահավաք է անցկացվելու Ֆրանսիայի հրապարակում. այս մասին տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը:
Երեկ` ապրիլի 13-ին, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, երկշաբաթյա քայլարշավից հետո, որը սկսվել էր մարտի 31-ին Գյումրիում, հասան Ազատության հրապարակ՝ «Իմ քայլը» կարգախոսով։ Շարժմանը միացել են նաև «ՄերժիրՍերժին» և «Հանուն Հայաստան պետության ճակատ» նախաձեռնությունները։

