ՀՀԿ խորհրդի վաղվա նիստը, հնարավոր է, Մելիք-Ադամյանի գրասենյակում չանցկացվի
Factor.am-ի տեղեկություններով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վաղվա խորհրդի նիստն անցկացնելու է ոչ թե Երևանում՝ Մելիք-Ադամյանի գլխավոր գրասենյակում, այլ Ծաղկաձորում։
Նիստի տեղափոխման լուրը և պատճառը ճշտելու նպատակով կայքը փորձել է կապ հաստատել ՀՀԿ խորհրդի մի շարք անդամների հետ։ Սակայն Գալուստ Սահակյանը, Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մելիքյանը, Վահրամ Բաղդասարյանը և ևս մի քանի ՀՀԿ-ականներ չեն պատասխանել հեռախոսազանգերին։ ՀՀԿ խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանը հնարավոր է համարլ նիստի տեղափոխումը Ծաղկաձոր՝ նշելով, որ նիստի անցկացման կոնկրետ վայրի մասին պետք է տեղեկացնեն այսօր ուշ երեկոյան։ ՀՀԿ խորհրդի անդամ Ալիկ Սարգսյանը ասել է, որ են ցանկանում այդ մասին խոսել։ Իսկ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն ասել է, որ դեռ չեն որոշել։

