Ինչի կարող է հանգեցնել ռուբլու արժեզրկումը
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը լուրջ աշխատանք ունի, ռուբլու արժեզրկումը կարող է հանգեցնել գնաճի, «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը և միևնույն ժամանակ հավելեց. «Եթե առաջիկայում այլ զարգացումներ և ֆունդամենտալ գործոններ չլինեն, ապա ռուսական ռուբլու արժեզրկումն այսպիսի մակարդակի վրա էլ կմնա:
10 օրվա կտրվածքով ռուսական ռուբլին արժեզրկվել է արդեն 8%-ով, ընդ որում՝ սա հետևանք է ԱՄՆ-ի կողմից ձեռնարկված դեռևս հերթական պատժամիջոցների, և առաջիկայում էլ հնարավոր է նոր պատժամիջոցներ հայտարարվեն ընդդեմ Ռուսաստանի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: